Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Գ. Գ. ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ-կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարեգին Գալուստի ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. սեպտեմբերի 7
Երևան
ՆՀ-571-Ա