Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա.ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-մայոր Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. հուլիսի 7
Երևան
ՆՀ-503-Ա