ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Ն. Ենգիբարյանին “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի, բազմամյա արգասաբեր մարզական-մանկավարժական գործունեության, երիտասարդ մարզիկների պատրաստման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի համար Վլադիմիր Նիկոլայի ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ պարգեւատրել "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. հոկտեմբերի 29
Երևան



← Back to list