Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԵՅԴԻ ՀԱՈՒՏԱԼԱՅԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հեյդի ՀԱՈՒՏԱԼԱՅԻՆ (ՖԻՆԼԱՆԴԻԱ) պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. փետրվարի 16
Երևան
ՆՀ- 179 -Ա