ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա մարզական-մանկավարժական գործունեության եւ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել`

Վաստակավոր մանկավարժի`

Դերենիկ Աբրամի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի`

Գալուստ Նահապետի ԱԶԻԶՅԱՆԻՆ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ծանրամարտի, բռնցքամարտի եւ սուսերամարտի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Արտաշես Համբարձումի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 17
Երևան



← Back to list