Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար Մարտական ծառայության մեդալով պարգևատրել.
Վիրաբ Յուրիկի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, մայոր
Արսեն Ալբերտի ՉԱՎՈՒՇՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. սեպտեմբերի 17
Երևան