Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Թերզյանին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Կինոարվեստի բնագավառում ունեցած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի հետ մշակութային սերտ համագործակցության եւ հայ-ֆրանսիական բարեկամության խորացմանը նպաստող գործունեության համար ֆրանսահայ կինոգործիչ Ալեն ԹԵՐԶՅԱՆԻՆ պարգեւատրել Պատվո շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. հուլիսի 13
Երևան