Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2009 թվականի ապրիլի 23-ի "Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու համար թեկնածություն ներկայացնելու վերաբերյալ" եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Ամրահի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. մայիսի 4
Երևան