Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն կատարելու մասին
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 116-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝
ո ր ո շ ու մ ե մ.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը՝
Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:
2.Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության կառուցվածքը uահմանելու մաuին» ՆՀ-1063 հրամանագրի I բաժնի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8.Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. ապրիլի 18
Երևան