Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրել.
Արտեմ Ջանիկի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Սամվել Ռոբերտի ԱՐԱԲԱՋՅԱՆԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Իոսիֆ Գեորգիի ԻՍԱՅԱՆԻՆ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ
Սուրեն Համլետի ԿԱՐԱՅԱՆԻՆ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. դեկտեմբերի 27
Երևան