ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար պարգևատրել.

"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2-րդ աստիճանի մեդալով`
Գրիգոր Սերյոժայի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ վարչության պետ, գնդապետ

Արիության մեդալով`
Ռաֆայել Ռոլանդի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ

Գրիգոր Կառլենի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության ավագ հրահանգիչ, մայոր

Մարտական ծառայության մեդալով`
Սամվել Վանիկի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի բաժնի պետ, գնդապետ

Մուրադ Վաչիկի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ

Կարապետ Նիկոլայի ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ վարչության պետ, գնդապետ

Արմեն Ռոբերտի ԷՎՈՅԱՆԻՆ ՀՀ ՊՊԾ բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Արամ Ժորայի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2008թ. դեկտեմբերի 18
Երևան



← Back to list