ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ




Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար պարգևատրել.


«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Արմեն Լևոնի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ (հետմահու)

Արիության մեդալով՝

Սարգիս Պապիկի ԹԱՆԱՆՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Արսեն Աշոտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի շարքային

Մարտական ծառայության մեդալով`

Արթուր Վանիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ թիվ 38401 զորամասի շարքային

Նորայր Վարդանի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի շարքային

Սամվել Արտավազդի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ թիվ 38401 զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ

Լյուդվիգ Խաչատուրի ՍԵՐՈԲՅԱՆԻՆ թիվ 38401 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. հունվարի 22
Երևան
ՆՀ- 7 –Ա



← Back to list