Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, օլիմպիական խաղերում ձեռք բերած ակնառու նվաճումների համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Ալբերտ Վաղարշակի ԱԶԱՐՅԱՆԻՆ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ
Հոկսեն Առաքելի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ
Մովսես Խորենացու մեդալով`
Իսրայել Նիկոլայի ՄԻԼԻՏՈՍՅԱՆԻՆ Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. դեկտեմբերի 23
Երևան
ՆՀ- 336 -Ա