ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գործընկեր կազմակերպություն ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հունվարի 9-ի ՆԿ-2-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիuի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հաuարակական կազմակերպություններին որպեu դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպեu գործընկեր կազմակերպություն հանդեu գալու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձայնությունը.

1. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2013 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում հաuարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավաuությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հունվարի 9-ի «Գործընկեր հասարակական կազմակերպություն ճանաչելու մասին» ՆԿ-2-Ա կարգադրությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. հուլիսի 3
Երևան
ՆԿ-118-Ա



← Back to list