ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՍՐՈՊ ԱՐՇԱՎԻՐԻ ԲԶՆՈՒՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 122-րդ, 128-րդ կետերը և Մեսրոպ Բզնունու դիմումը․
1. Մեսրոպ Արշավիրի ԲԶՆՈՒՆՈՒՆ 2026 թվականի մարտի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 01-16-Ղ4-1):
2. Մեսրոպ Արշավիրի ԲԶՆՈՒՆՈՒ պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2026թ. մարտի 2
Երևան
ՆԿ-7-Ա



← Back to list