Directives of the President of the Republic of Armenia
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԿՈՒՀԻ ՄԱՔՍԻՄԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը և Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 4-ի եզրակացությունը.
1. Հայկուհի Մաքսիմի ՈՍԿԱՆՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 9-ից նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ (ծածկագիր՝ 01-13-Ղ3-1):
2. Աշխատավարձը սահմանել 310.858 Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
2022թ. մարտի 7
Երևան
ՆԿ-20-Ա