ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝

Կարինե Մոլոտի ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ աշխատակազմի քարտուղարության առաջին բաժնի պետ, փոխգնդապետ

Սամվել Վոլոդյայի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության և պետական մարմինների հետ համագործակցության խմբի ավագ սպա, փոխգնդապետ

Արմեն Էդուարդի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ

Վահան Սամվելի ՊԱՊՅԱՆԻՆ զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ

Արմեն Կառլենի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմա-նվագախմբային բաժնի պետ, գնդապետ

Ավետիք Ռոբերտի ՍԵՐՈԲՅԱՆԻՆ զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ

Կորյուն Դավթի ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության համազորային զորամասերի պատրաստության բաժնի պետ, գնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. ապրիլի 17
Երևան
ՆԿ- 49 -Ա



← Back to list