Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
24
04, 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ
Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու կոտորածը: Այդ ողբերգությանը զոհ դարձավ ավելի քան 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր ստիպված լքեցին իրենց բնօրրանը, տարհանվեցին, զրկվեցին հայրենիքից...
17
04, 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորանքը Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ
Այսօր մեր ժողովուրդն ու մեր եկեղեցին մեծ խանդավառությամբ և հանդիսավորությամբ նշում է ամենասիրելի և ամենալուսավոր տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը։ Քրիստոնեությունը պետական կրոն աշխարհում առաջինը հռչակած հայ ժողովուրդը, կարծես, կրկնել է Քրիստոսի ճակատագիրը։ Ցեղասպանությունից հետո վերածնունդ ապրելով, մենք արժանապատվորեն անցանք փոթորկահույզ 20-րդ դարի խորդուբորդ ճանապարհներով, վերականգնեցինք մեր անկախությունը և վստահորեն կերտում ենք ապագան։ Սուրբ Զատիկն ավանդաբար...
07
04, 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
Թանկագին մայրեր, տիկնայք, դուստրեր ու քույրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առիթով։ Այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։ Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և ուշադրություն ձևավորելու, հայրենիքի և ազգի հանդեպ սեր ու նվիրում արմատավորելու և ամրապնդելու գործում, մեր կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հասարակական...
13
03, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
«Մեծարգո վարչապետ, Վեհափառ Տեր, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, ՀՀ Ազգայի ժողովի մեծարգո նախագահ, ՀՀ Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի հյուրեր, սիրելի հայրենակիցներ, Տիկնայք և պարոնայք, Նախ, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այսպիսի վստահության արժանացնելու համար: Այսօր Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնում եմ Հայաստանի ապագայի...
28
01, 2022
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերը դառնում են 30 տարեկան: Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը: Երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք ու ոգեկոչենք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու մարտնչել են մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր անկախության և ազատության համար։ Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին... Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ...
31
12, 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Ավարտվում է 2021 թվականը՝ մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան: Իմ խորին հարգանքը՝ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին: Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը: Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։ Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու...
1
...
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
...
79