Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
28
05, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսի 28-ի մասին շատ է խոսվել ու գրվել: Համոզված եմ, դեռ էլի է խոսվելու: Եվ բնական է, որովհետև սա մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր, և որի համար իրենց զոհաբերել են ազգի լավագույն զավակները: Այդ օրը մենք շրջեցինք պատմության անիվը և շրջեցինք ցանկալի ուղղությամբ: Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը, սակայն, կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր...
24
04, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետև անպատմելի բան է կատարվել: Եվ հուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետև ոչ մի բառ չի կարող արտահայտել այն, ինչ մենք զգում ենք: Սիրելի՛ հայ ժողովուրդ, Մեր պատմության հազարամյակների մատյանում ոսկեհատիկ ցորենի պես հավաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել...
22
04, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Երեվանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողության ժամանակ
Հարգելի՛ բարեկամներ Աննախադեպ ու գեղեցիկ տոն է սկիզբ առել հինավուրց հայկական հողում: Մեր ողջ պատմության վկա բիբլիական Արարատ լեռան դիմաց հպարտորեն հառնած և շուրջ 2800-ամյա կենսագրություն ունեցող Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Գրավաճառների միջազգային դաշնության, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի և Գրադարանային ասոցիացիաների միջազգային դաշնության ընտրությամբ 2012 թվականին հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Խորհրդանշական է, որ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը հենց 2012 թվականին դարձավ...
10
03, 2012
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13–րդ համագումարում
Սիրելի՛ հանրապետականներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարևորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը` ներկայանալով որպես մեր կայացող պետականության և ամրացող նոր ավանդույթների յուրօրինակ մարմնացում: Եվ դա օրինաչափ է: Հանրապետական կուսակցությունը երկրի իշխող քաղաքական ուժն է անկախ Հայաստանի գոյության գերակշիռ հատվածում և իր գործընկերների հետ կարողացել է միշտ դեպի առաջ պահել...
07
03, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում
«Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը. արժեքներ և սկզբունքներ» Հարգարժա՛ն նախագահող, Հարգելի՛ ներկաներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ կրկին լինել Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հյուրը: Շատ լավ հիշողություններ ունեմ երկու տարի առաջ բեռլինյան ձեր կենտրոնում կայացած հանդիպումից: Եվ այսօր հանդիպում ենք միացյալ Եվրոպայի մայրաքաղաքում, որը ևս մի վկայություն է, որ Կոնրադ Ադենաուերի՝ քաղաքական գործչի և իսկական հայրենասերի գաղափարները միասնական Եվրոպայի մասին առավել քան կենսունակ...
18
02, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ 9-րդ համագումարում
Բարև ձեզ: Ես պարտավոր եմ իմ բոլոր ելույթները կառուցել ընդունված չափանիշներին հարիր, հաշվի առնել, թե պաշտոնական խոսքը ինչպես կընդունվի ամենատարբեր լսարաններում, որպեսզի մեկին ուղղված միտքն անուղղակիորեն չվիրավորի մեկ ուրիշին. պարտավոր եմ հաշվի առնել արարողակարգային բոլոր նրբությունները: Ըստ կարգի, ես պետք է այսօր այսպես սկսեի իմ խոսքը. «Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին»: Բայց այսպես չեմ վարվի, որովհետև գրեթե 25 տարվա համատեղ ուղին...
1
...
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
...
79