Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
20
07, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում
Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ սկսած ոստիկանապետից, շատ լավ գիտակցում է այն առաքելությունը, որ ստանձնել է կամովին: Այո՛, այսօր ոստիկանի աշխատանքը առաքելություն է առանց չափազանցության և առաջին հերթին՝ ղեկավար անձնակազմի համար: Սա չգիտակցելը հավասարազոր է ոստիկանության առջև դրված խնդիրների և զարգացման նպատակների չընկալման: Այստեղ որևէ կասկած լինել չի կարող: Մենք շատ ենք աշխատել ոստիկանական բարեփոխումները արագացնելու ուղղությամբ: Անձամբ ես հետևել եմ ձեր քայլերին գրեթե...
26
06, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը հայ-ավստրիական գործարար համաժողովի ժամանակ
Հարգարժա՛ն գործարարներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ջերմորեն ողջունում եմ հայ-ավստրիական գործարար համաժողովի մասնակիցներին և հյուրերին: Նախագահ Ֆիշերի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում մեր ունեցած բանակցություններում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձել ենք Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին՝ առաձնահատուկ կարևորելով գործարար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Հուսով եմ, որ կկարողանաք այս միջոցառումը լավագույնս ծառայեցնել...
18
06, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը կառավարության արտահերթ նիստում
Հարգելի՛ գործընկերներ, Կարծում եմ` այստեղ ոչ ոք չի կասկածում, որ մենք` ձեզ հետ միասին, ծավալուն ու դժվարին աշխատանք ունենք անելու: Վստահության այն հսկայական վարկը, որ մենք ստացել ենք մեր ընտրողներից, կրկնապատկել է մեր պատասխանատվությունը: Նաև կարծում եմ, որ ոչ ոք չպետք է կասկածի այն վճռականությանն ու խստապահանջությանը, որով մենք լծվում ենք գործի: Ես ձեզ կոչ եմ անում տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի: Սա առաքելություն է: Ընտրություններում հաղթել չի նշանակում հանգստանալ դափնիների...
07
06, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տոկիոյի Սոկա համալսարանում
Ուրախ եմ ձեզ՝ ուսանողներիդ և դասախոսներիդ հետ հանդիպման համար և երախտապարտ եմ Սոկա համալսարանին ինձ պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու համար: Նախ ցանկանում եմ ողջ հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն հայտնել անցյալ տարի տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի ողբերգալի հետևանքների կապակցությամբ: Հայաստանը 25 տարի առաջ անցել է այդ աղետի ողջ սարսափի միջով, և մենք հասկանում ու կիսում ենք ճապոնացի ժողովրդի վիշտն ու ցավը: Ճապոնիան այն ժամանակ առաջիններից մեկը օգնության հասավ՝...
31
05, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ
Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար: Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին և, կարծում եմ, նաև լավ հիմք գալիք հինգ տարիների համար: Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են և բնականաբար ապահովելու են Ազգային Ժողովի աշխատանքների սահուն...
30
05, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 10-րդ համագումարին
Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 10-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին: Պատերազմի և աշխատանքի վետերանները տարիներ շարունակ եղել և այսօր էլ շարունակում են հասարակության ու հատկապես երիտասարդ սերունդների համար կյանքի և քաղաքացու ուղեցույց լինել: Մեր հայրենիքը, որով լիարժեք հպարտանում ենք, այսօր հեռուն նայող ժամանակակից պետություն է առաջին հերթին նրանց սխրանքի ու նվիրման շնորհիվ: Ապրելով մեզ հետ նույն քաղաքում կամ փողոցում, կիսելով նույն հոգսերն ու...
1
...
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
...
79