Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
29
01, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ուղերձը Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված «Հոլոքոստի հիշողության շաբաթ» հավաքին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 29 հունվարի, 2020 թ. Հարգելի բարեկամներ, Հայաստանի հրեական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Հոլոքոստի հիշողության շաբաթի հարգելի մասնակիցներ, Հոլոքոստի հիշողության շաբաթը, որը նվիրվում է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին, և այդ շրջանակում այսօրվա միջոցառումը ոչ միայն հարգանքի տուրք է ողջակիզված հրեա ժողովրդին, այլև՝ նմանատիպ հանցագործությունների...
28
01, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ զինվորներ, պարոնայք սպաներ և գեներալներ, Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն և նոր հաղթանակներ։ Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև Սարդարապատ, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ մեր ժողովրդի քաջարի զավակները՝ մարշալներից, գեներալներից մինչև զինվորներ, ոսկե տառերով...
26
10, 2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա առթիվ
Սիրելի՛ վանաձորցիներ, Վանաձորի հյուրեր ու Վանաձորին սիրահարվածներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ: Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը: Սակայն ամենամեծ հարստությունը, համն ու հոտը մարդիկ են՝ լոռեցու խորը պարզությամբ ու պարզ խորությամբ, բնության հետ միաձուլված և բնության հետ համահունչ: Ես դա գիտեմ անձամբ, որովհետև դեռ մանկության տարիներից եմ առնչվել Լոռվա ձորի, Գուգարաց կախարդական աշխարհի...
21
09, 2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Թանկագի՛ն հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր Հայաստանի Անկախության օրն է: Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը: Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ: Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական...
20
09, 2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքն Անկախության տոնի առթիվ պարգևների հանձնման արարողությանը
Մեծարգո պարոն վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի՛ զինվորներ ու սպաներ, Հարգելի՛ մտավորականներ, Թանկագի՛ն հայրենակիցներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք շնորհավորել բոլորիս համապետական ու համազգային գալիք մեծագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Այսօր ես հաճելի ու պատվաբեր առաքելություն ունեի՝ պետական կոչումներ և պարգևներ հանձելու մարդկանց, ովքեր այդ ամենը վաստակել են իրենց արժանապատիվ աշխատանքով։ Հարգելի պարգևատրվածներ, Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ,...
18
09, 2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը Վեհարանի բացման արարողությանը
«Վեհափառ Տեր, Հարգելի պարոն Կարապետյան և Կարապետյան ընտանիքի ներկայացուցիչներ, Սիրելի հայրենակիցներ, հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Ավելի քան 1700 տարի առաջ այս տարածքում կառուցվեց Մայր տաճարը, որը այնուհետև դարձավ հրաշալի մի համալիր: Այն իր շուրջը ձևավորեց յուրահատուկ միջավայր՝ հոգևոր, քրիստոնեական և, իհարկե, հայկական: Այդ համալիրն այսօր հոգևոր կենտրոն և ուխտատեղի է մեր ողջ ժողովրդի համար: Մայր Աթոռի համալիրի մաս կազմող շենքերի մեջ առանձահատուկ կոթող է Վեհարանը՝...
1
...
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
...
79