Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
01
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, Այսօր Գիտելիքի և դպրության օրն է, որի առթիվ շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներս եմ հղում բոլորիդ։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և առաջին անգամ դպրոց մտնող ուսուցիչներին։ Գիտելիքի ճանապարհը միշտ էլ հաճելի ու դժվարին է եղել։ Այն առավել դժվարանում է արտակարգ պայմաններում։ Սակայն մարդը ոչ միայն կարողանում է իր առջև նպատակներ դնել, այլև հաղթահարել առաջացող դժվարությունները։ Դուք՝ այսօրվա...
23
08, 2020
Հայաստանի անկախության հռչակագիրն անանց փաստաթուղթ է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ Արցախում եւ Սփյուռքում, Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ: 30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը: Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո,...
05
07, 2020
Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Այսօր Սահմանադրության օրն է։ Այսօր նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը։ Մենք ունենք պետականության միասնական խորհրդանիշեր՝ պետական դրոշ, զինանշան, օրհներգ և մեկ միասնական Սահմանադրություն։ Պատմությունը ոչ միայն լավ ուսուցիչ է, այլև՝ ակամա հուշարար։ Այն անընդհատ հիշեցնում և հուշում է մեզ չմոռանալ, որ որպես պետություն ու հասարակություն հաջողության հասնելու գրավականը ձեռք ձեռքի տված, միասնաբար երկիրը...
21
06, 2020
Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին
Սիրելի՛ բուժաշխատողներ, Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը։ Ես միանում եմ ձեր հասցեին հնչող երախտագիտության բոլոր խոսքերին և ասում. Շնորհակալությո՛ւն, բժիշկ, Շնորհակալությո՛ւն, բուժքույր ու բուժեղբայր, Շնորհակալությո՛ւն, մայրապետ ու սանիտար, Շնորհակալությո՛ւն, շտապօգնության վարորդ և տեխնիկական աշխատակիցներ, Շնորհակալությո՛ւն, ապագա բժիշկ, որ ուսումդ ժամանակավոր փոխարինել ես քո...
01
06, 2020
Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա. նախագահ Սարգսյանը շնորհավորել է երեխաների իրավունքների պաշտպանության օրը
Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է: Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա... Ապագան գալիս է վաղը, բայց սկսվում է այսօր՝ յուրաքանչյուր նորածնի ճիչով, յուրաքանչյուր ծնողի բերկրանքով, պետության ամեն նոր քաղաքացու անվամբ: Սիրելի՛ երեխաներ, իմ կրտսե՛ր բարեկամներ, Գիտեմ, որ այս օրերին շատ դժվար է տանը նստելը, երբ բնությունը, բակը, խաղը դուրս են կանչում: Շնորհակալ եմ, որ համբերում եք և հասկանում:...
28
05, 2020
Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը: Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով: Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը: Այս...
1
...
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
...
80