Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
27
05, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը "Վիլա Ամպեն" կենտրոնում
Պողոսյան ընտանիքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ գտնվել այստեղ` Բրյուսելի պատմամշակութային ժառանգության նմուշ հանդիսացող «Վիլա Ամպեն»-ում: Նախ թույլ տվեք գնահատանքի խոսքեր հղել Պողոսյան հիմնադրամին, որը ստանձնեց քսաներորդ դարի առաջին կեսի այս չքնաղ հուշարձանի վերանորոգման աշխատանքը:
Արվեստասեր բարոն Լուի Ամպենի մտահղացումն էր այստեղ հիմնադրել արվեստի և մշակույթի կենտրոն: Բայց քսաներորդ դարն անողոք էր, և վերահաս Երկրորդ համաշխարհային պատերազմը կանխեց այդ ծրագրի իրականացումը: Այսօր Պողոսյան ընտանիքի շնորհիվ «Վիլա Ամպենը» վերադառնում է իր հիմնադրի նախատեսած առաքելությանը` դառնալով Արևելքի և Արևմուտքի մշակույթների միջև երկխոսության և արվեստի կենտրոն:
Մենք` հայերս, պատմության անողոք քմահաճույքի հետևանքով սփռված ենք աշխարհով մեկ: Տասնիններորդ դարի վերջում և քսաներորդ դարի սկզբում Օսմանյան կայսրության պարագլուխները չկարողացան հասկանալ և գնահատել հայերին: Չկարողացան հասկանալ, թե ո՞վքեր են այդ «տարօրինակները», որ արագ սովորում են օտար լեզուներ, կապեր են հաստատում այլ ժողովուրդների հետ, առևտրի, ձեռնարկատիրության, մշակույթի, գրականության միջնորդներ են հանդիսանում Արևելքի և Արևմուտքի միջև: Չկարողացան հասկանալ, թե ինչո՞ւ են այդ տարօրինակ հայերը ինքնակազմակերպվում, ստեղծում մշակութային օջախներ, հրատարակում բազմալեզու հանդեսներ: Եվ նրանք գտան այդ հարցի ամենահեշտ լուծումը. եթե չլինեն հայերը, չի լինի նաև այդ հարցերի մասին մտածելու անհրաժեշտությունը:
Հայոց ցեղասպանության հետևանքով հայերը սփռվեցին աշխարհով մեկ: Հայերից շատերն ապրում և բարգավաճում են ինչպես քրիստոնյա, այնպես էլ մահմեդական բնակչություն ունեցող բազմաթիվ երկրներում: Դժվար է ասել, թե այդ արհավիրքը վերապրած հայ փախստականներին ավելի լավ ընդունեցին և վերաբերմունք ցուցաբերեցին քրիստոնյա, թե՞ մահմեդական երկրներում: Այդ ծանր շրջանում մեր ժողովրդին ցուցաբերված օժանդակությունը չափման ու գնահատման ենթակա չէ:
Այսօր, այստեղ` «Վիլա Ամպենում», Պողոսյան հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ Արևելքի և Արևմուտքի միջև միջնորդ լինելու հայ ժողովրդի ավանդույթին: Մեր բարդ ժամանակներում, երբ հակամարտություններին փորձում են տալ կրոնական երանգավորում և խոսել քաղաքակրթությունների առճակատման մասին, մենք` հայերս, պետք է գործուն կերպով շարունակենք տարբեր մշակույթները կամրջելու մեր առաքելությունը: Որպես աշխարհով մեկ սփռված ազգ` մենք գիտենք, թե որքան կարևոր են հանդուրժողականությունը, ուրիշի կրոնի, լեզվի, մշակույթի հանդեպ հարգանքը: Հե՛նց այդ պատճառով էլ մենք կարող ենք շիտակ և անկեղծ գնահատել մշակույթների երկխոսության կարևորությունը:
Մենք նաև գիտենք, որ հայտարարություններով, հռչակագրերով կամ լոկ բարի կամքի դրսևորումներով հնարավոր չէ լուծել անհանդուրժողականության և խտրականության խնդիրները: Քսաներորդ դարի վերջում մարդկությունն ականատես եղավ ահավոր նոր ոճրի` Ռուանդայում իրականացված ցեղասպանությանը: Այդ ցեղասպանությունը սկզբում իրականացվեց խոսքով: Այդ տառապանքի ճանապարհով էլ ենք մենք` հայերս, ստիպված եղել անցնել: Սակայն Մեծ եղեռնի ժամանակ չկային ժամանակակից ռադիոն և հեռուստատեսությունը, իսկ Ռուանդայում իրականացված հանցագործության գաղափարախոսներն իրենց թույնը թափեցին լրատվության հե՛նց այդ ժամանակակից միջոցներն օգտագործելով:
Ատելության քարոզչությունը խոսքի ազատության չեզոք օգտագործման ձև չէ, քանի որ այն չարաշահում է ազատությունը շատ հստակ մի խմբի հանդեպ ատելություն և դրանից բխող բռնություն սերմանելու նպատակով: Ով էլ լինի այդ խմբի ներկայացուցիչը` հրեա թե թութսի, արաբ թե հայ, բազմապատկվում է նրանց բռնության և հանցագործության զոհ դառնալու հավանականությունը:
Վերջին ժամանակաշրջանում հայերն են դարձել նման ատելության քարոզչության թիրախ: Երբ մեր հարևան երկրներից մեկի ղեկավարը խոսում է այն մասին, որ հայերին պետք է արտաքսել միայն այն բանի համար, որ նրանք հայեր են, ես ակամայից վերհիշում եմ այն, ինչ տեղի ունեցավ 1915թ-ին: Բայց ես նաև չեմ կարող անտեսել այն, ինչ տեղի ունեցավ Ռուանդայում, ուր նմանատիպ ելույթները սփռվում էին ռադիոյով և հեռուստատեսությամբ, որպեսզի խաթարեն բռնությանը պատրաստ անդորրը:
Երբ այսօր մեր հարևան մեկ այլ երկրից անընդհատ հնչում են ատելության և պատերազմի սպառնալիքի կոչեր, ես կրկին հիշում եմ պատմության անողոք դասերը: Ադրբեջանում, ինչպես և Օսմանյան կայսրությունում, հայերին ընկալեցին որպես օտար մարմին, խանգարող, անպետք մի երևույթ, որից պետք է ազատվել ջարդերի և կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի և նրա ազատատենչ ժողովրդի հանդեպ. այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել:
Հայատյացությունը դառնում է մտածելակերպ, դրա տարածումը` պետական քաղաքականություն: Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսևորումներից է: Մարդասիրությունը դիմակայեց ճակատամարտը, սակայն մարդատյացության դեմ պատերազմը շարունակվում է: Մարդատյացությունը տանուլ տվեց ճակատամարտը, բայց ավաղ ոչ պատերազմը: Աշխարհում քանի՞ տեղ է մնացել, որտեղ մանուկներն աչքերը երկնքին են հառում ոչ թե արևին ողջունելու և երկնքով հիանալու, այլ համոզվելու համար, թե արդյո՞ք երկնքից մահ չի գահավիժելու:
Բարոն Ամպենի վսեմ նպատակի իրականացմանը խանգարեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Պատերազմի իսկական վերջն ազդարարվեց Նյուրնբերգի դատավարությամբ, ուր մարդասիրությունը հաղթեց մարդատյացությանը: Այսօր, «Վիլա Ամպեն»-ում Պողոսյան հայ ընտանիքի շնորհիվ իրականություն է դառնում բարոն Ամպենի տեսլականը, որովհետև մենք` հայերս, չենք վախեցնում ուրիշների երեխաներին զենքի շաչյունով, որովհետև մեր նպատակը մշակույթների երկխոսությունը և փոխադարձ հարստացումն է:
Եվ հե՛նց այդ պատճառով չեմ թաքցնում ուրախությունս «Վիլա Ամպենում» Արևելքի և Արևմուտքի մշակույթների միջև երկխոսության և արվեստի կենտրոն ստեղծելու առիթով, որի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս: