Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
25
10, 2009
ՀՀ Նախագահ, "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Մոսկվայում կայացած բարեգործական դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, սկսվել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը, որ հաճախ իրավամբ կոչվում է նաև "ազգային տուրք": Այս անգամ մեր հանգանակություններն ուղղվելու են Շուշի քաղաքի զարգացման ծրագրերին: Այն Շուշին, որ Արևելյան Հայաստանի կրթական ու մշակութային կենտրոնն էր, այն Շուշին, որով մենք մշտապես հպարտացել ենք, այսօր մեր աջակցության կարիքն ունի:
Աշխարհում երևի քիչ կան այպիսի բարդ ճակատագիր ունեցող քաղաքներ, ինչպիսին Շուշին է: Մեր տարածաշրջանում չի եղել մի պատերազմ, որի ընթացքում մեծապես չտուժեր մեր գեղեցիկ բերդաքաղաքը: Բավական է հիշել, որ վերջին երկու հարյուր տարվա մեջ Շուշին առնվազն տասնհինգ անգամ ձեռքից ձեռք է անցել եւ դրանով տասնապատիկ ավելի թանկ է մեզ համար: Այսօր ժամանակն է, որ ինքներս մեզ հարց տանք` իսկ ի՞նչ ենք արել և ի՞նչ ենք անում Շուշիի համար:
Այս տարվա դրամահավաքն ունի առանձնահատուկ համատեքստ: Ոչ միայն աշխարհի ողջ հայությունը, այլև միջազգային հանրությունը, դեռ գտնվում են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացների տպավորության տակ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ տպավորությունները հակասական են: Այսօր և՛ Հայաստանը, և՛ Սփյուռքը գտնվում են ուշադրության կենտրոնում: Ներկա մեր ամեն մի քայլը գնահատվում է ոչ միայն հայաստանաբնակ և աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների կողմից, այլև մեր բարեկամների ու չարակամների կողմից: Մենք ապացուցելու բան ունենք ինչպես ինքներս մեզ, այնպես էլ ողջ աշխարհին:
1. Մենք պետք է ապացուցենք բոլորին, որ Հայրենիք-Սփյուռք պառակտում գոյություն չունի, որ այս պատմական ու շրջադարձային պահին մենք առավել ամուր ենք կանգնած իրար կողքի և առավել մեծ նվիրումով ենք լծվել մեր երկրի առաջընթացի գործին:
2. Մենք պետք է ապացուցենք բոլորին, որ նոր ու ծաղկուն Շուշի կերտելու համար համայն հայությունը ոչինչ չի խնայի, որ մենք արժանի ենք մեր հաղթանակներին և Արցախի հնամենի մայրաքաղաքի տերը լինելու մեծ պատվին: Այգին խնամում է տերը: Անխնամ այգու տիրոջը որեւէ մեկը չի հարգում:
3. Մենք նաեւ այս դրամահավաքով ևս մեկ անգամ պետք է ապացուցենք բոլորին, որ Արցախը մերն է այսօր և մերն է լինելու մեկընդմիշտ: Պետք է հուսահատեցնենք բոլոր նրանց, ովքեր այս հարցում դեռ ինչ-ինչ ակնկալիքներ ունեն:
4. Սա լավ առիթ է, որ ցուցադրենք մեր համազգային նպատակների շուրջ հայության միասնական կեցվածքը, նրա ուժը, ինչպես նաև տարածաշրջանում լուրջ գործոն լինելու հանգամանքը:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօրվա այս հավաքը խորհրդանիշն ու մարմնավորումն է ողջ հայության, նրա երազանքների ու նրա կամքի: Խորհրդանիշն է այն բանի, որ հայն ամենուր և ցանկացած պահի պատրաստ է իր կարողություններով, իր փորձով, իր գիտելիքներով հանդես գալ որպես հայկական ինքնության ու հայոց նպատակների ամրապնդման մարտիկ, պատրաստ է մասնակցել, պատրաստ է ծառայել, պատրաստ է օժանդակել ու խթանել: Մենք շատ ենք և մենք ուժեղ ենք բոլոր մեր հայորդիներով, բոլոր նրանցով.
ովքեր այս պահին ժայռերի մեջ են և Արփա-Սևան թունելն են նորոգում, որպեսզի օր առաջ Սևանին ջուր հասցվի,
ովքեր հեռավոր Արգենտինայում հայ երեխաներին սովորեցնում են հայկական պար պարել, որովհետև հավատում են Կոմիտաս վարդապետի այն խոսքերին, որ "ազգային դաստիարակության ամենահզոր զենքը հայկական պարն է",
ովքեր այս պահին Արցախում զենքը ձեռքներին հսկում են մեր ժողովրդի խաղաղությունն ու արարումը,
ովքեր ցեղասպանության ցավի աղաղակը չեն կարողանում այլ կերպ հնչեցնել, քան օտար լեզվով ու ռոք երաժշտության միջոցով, որովհետև անհնար է ավելի բարձր ճչալ,
ովքեր Թուրքիայում հայերեն ու թուրքերեն թերթ են հրատարակում իրենց հոգու խոսքն ասելու համար, որ երբեմն հավասարազոր է դառնում նահատակության,
ովքեր չեն հոգնում և չեն հուսահատվում շատ երկրների հասարակությունների բոլոր շերտերին և հատկապես պաշտոնյաներին պարզաբանելու համար, որ մենք ծարավի ենք արդարության,
ովքեր Լիբանանում ռազմական գործողություններից հետո հայկական դպրոցներ են վերանորոգում:
Մենք ուժեղ ենք այն դեռահաս տղաներով ու աղջիկներով, ովքեր մեկիկմեկիկ զանգահարում են ու Արցախի համար փող են հանգանակում:
Բոլոր այն հայորդիներովª լինեն քարտաշ, մեկենաս, թե ճարտարապետ, ովքեր այս պահին Արցախում հիվանդանոց են կայացնում կամ Երևանում մատենադարանի նոր շենք են կառուցում:
Նրանցով, ովքեր Ամերիկայից մինչև Հնդկաստան եւ Ավստրալիա հայկական պատարագ են մատուցում Աստծո ամեն կիրակի:
Նրանցով, ովքեր չեն ընդունում Հայաստանի ներկա քաղաքական ուղեգիծը, և նրանցով, ովքեր ընդունում են:
Այն հայորդիներով, ովքեր մարմնապես մեզ հետ չեն, բայց մշտական ներկայություն ունեն մեր հոգևոր-մշակութային, գիտական ու քաղաքական կյանքում: Դրանք մեր մեծերն են, ովքեր ներկա սերունդներին են կտակել հարուստ քաղաքակրթություն, նաև հայ լինելու հպարտություն ու պարտականություն:
Մենք ուժեղ ենք բոլոր հայորդիներով, ողջ հայությամբ:
Իմ համահայկական շրջագայության ժամանակ առիթ եմ ունեցել ասելու, որ ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր ճիշտ և արդյունավետ են տնօրինում այդ ժամանակը: Եթե կարճ ժամանակահատվածում մենք Շուշիում կարողանանք բուժել պատերազմի վերքերը, նրան հաղորդել նոր շուք, արդիական տեսք ու ոգի, եթե Շուշին տեսանելի ապագայում դառնա հարմարավետ ու բարեշեն քաղաք, ուրեմն ժամանակը մեր դաշնակիցն է:
Ես ձեզ կոչ եմ անում շռայլորեն մասնակցել հանգանակությանը:Մենք ինչ էլ որ տանք, հաստատ ավելին չենք տալու, քան այն արյունը, որ տվեցին Շուշին մեզ վերադարձնող մեր ազատամարտիկները: Արժանի լինենք նրանց սուրբ գործին: