Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
03
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ
Դեսպանների տարեկան հավաքները լավ հնարավորություն են համադրելու արտաքին քաղաքականության բնագավառում մեր անելիքները եւ խոսելու արագ փոփոխվող աշխարհում մեր առաջիկա խնդիրների մասին: Այս հավաքները հնարավորություն են տալիս ոչ միայն Ձեր առջեւ խնդիրներ դնելու եւ ուղղորդելու դիվանագիտական ծառայության գործունեությունը, այլ նաեւ` միմյանց հետ կարծիքներ փոխանակելու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, համատեղ ծրագրավորելու անելիքները:
Անհրաժեշտ եմ համարում խոսքս սկսել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ դրանից բխող մեր անելիքների վերլուծությունից: Իհարկե, ավելորդ է ասել, որ տեղի ունեցածն անմիջականորեն հարվածեց Հայաստանի Հանրապետության տնտեսությանը: Մենք բազմիցս շեշտել ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար օդի պես անհրաժեշտ է խաղաղ տարածաշրջան: Մեր տարածաշրջանում կրկին արյուն հոսեց, տեղի ունեցավ իրավիճակի լարում, զոհվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ:
Ակնհայտ է, որ առաջիկայում եւս Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի խնդիրներին առնչվող մեր բոլոր գործողությունները պետք է հաշվի առնեն նաեւ տարածաշրջանում մեծաքանակ հայության առկայության փաստն ու նրանց չվտանգելու հրամայականը:
Բնական է, որ մենք շահագրգռված ենք Վրաստանի բոլոր խնդիրների արագ եւ խաղաղ լուծման ու տեւական կայունության հաստատման մեջ` որպես մեր հարեւան երկիր, որի ժողովրդի հետ մեզ կապում է դարավոր բարեկամությունը:
Ներկա իրավիճակը Հայաստանի համար պարունակում է առնվազն երեք առանցքային խնդիր.
սառեցված հակամարտությունների կարգավորում,
տարանցիկ ճանապարհներ
միջազգային հարաբերություններում լարվածության աճ
Առաջին մասով,
- բոլորի համար ակնհայտ դարձավ Կովկասում իրավիճակի լարվածության իրական մակարդակը եւ այստեղ առկա մարտահրավերների ու վտանգների լրջությունը: Սա հիշեցում էր ներգրավված բոլոր կողմերին, որ այս տարածաշրջանում յուրաքանչյուր անզգույշ խոսքը, յուրաքանչյուր չհաշվարկված քայլը հղի են անկանխատեսելի հետեւանքներով, եւ որ սպառազինությունների մրցավազքը, ռազմական բյուջեի շեշտակի ավելացումը, ռազմատենչ հայտարարությունները շիկացնում են մթնոլորտը, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է սադրանքների, գործողությունների եւ այնպիսի իրավիճակների, որոնք կարող են, եւ ինչպես դա սովորաբար լինում է, դուրս գալ այդ մթնոլորտի ստեղծման համար պատասխանատու քաղաքական գործիչների հսկողությունից:
- եւս մեկ ապացույց գտավ մեր այն պնդումը, որ ինքնորոշման իրավունքի իրագործման համար պայքար մղող ժողովրդի կամքի անտեսումը բերում է ծանր հետեւանքների, եւ այլընտրանք չի մնում: Թող կրկնեն, որ Կոսովոն նախադեպ չէ, եւ, հնարավոր է, որ ոմանք ասեն, որ Աբխազիան եւ Օսեթիան նույնպես նախադեպ չեն: Բայց փաստը մնում է փաստ, որ նախադեպ չհամարվող բացառությունները սկսում են գերակշռել նման հակամարտությունների հանգուցալուծումների մեջ: Վերցրեք վերջին շատ կարճ ժամանակում տեղի ունեցած իրադարձությունները` Արեւելյան Թիմոր, Կոսովո, Աբխազիա, Օսեթիա, կարելի է անշուշտ այս ցանկին ավելացնել այլ անուններ, բայց կարծում եմ թվարկածը բավականաչափ է: Ամենուրեք վճռորոշ խոսքը, վճռորոշ հանգամանքը ժողովրդի կամքն է, ժողովրդի ցանկությունն է` արտահայտված հանրաքվեի միջոցով:
Այսօր մերթընդմերթ հնչում է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Պատասխանը հստակ է` այն նույն պատճառով, որով ժամանակին չճանաչեց Կոսովոն: Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վստահ եմ, որ անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրագործումը ժամանակ պահանջող գործընթաց է, որի արդյունքում այդ ինքնորոշման մտքին պետք է հարմարվեն բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես դա եղավ ԽՍՀՄ փլուզման կամ Չեխոսլովակիայի դեպքում: Հենց այդ մասին են մեր բանակցություններն Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հարցում: Մեր գերագույն նպատակն է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով համոզել ադրբեջանական կողմին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչումը, ինքնորոշման իրավունքի ճանաչումը անխուսափելի է:
Ղարաբաղի հարցում ես ակնկալում եմ մեր ողջ դիվանագիտական անձնակազմի ավելի ակտիվ ներգրավումը: Ադրբեջանի պաշտոնյաներն ու դիվանագետներն առանց երկմտելու հնչեցնում են Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները բոլոր հնարավոր ատյաններում եւ բոլոր հնարավոր առիթներով: Մենք պետք է պատշաճ կերպով ներկայացնենք Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջը եւ պարտադրված գոյամարտը, ցույց տանք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ծավալած գործողությունները հենց էթնիկ զտման փորձեր էին, որոնք չհաջողվեցին միմիայն հայ ժողովրդի խիզախության եւ տոկունության շնորհիվ:
Երկրորդը. Հայաստանի համար տարանցիկ այլընտրանքային ուղիների կարեւորության մասին շատ է խոսվել:
Եւ մենք այս իրավիճակում զգացինք արդեն ունեցած ձեռքբերումների ողջ կարեւորությունը: Խոսքս, իհարկե, գազի պահոցների կարողությունների շեշտակի ավելացման ու Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մասին է: Գազամուղը, փառք Աստծո, արդեն կառուցված է եւ հենց վաղը մենք կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից ստանալ գազ: Այդ գազատարի թողունակության ավելացման աշխատանքները, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբներին կավարտվի եւ Հայաստանը կարող կլինի տարեկան երկուսից երկուսուկես միլիարդ խորանարդ մետր գազ ստանալու: Ուղիղ այնքան, ինչքան ստանում ենք հիմա:
Դուք գիտեք, որ Իրանի հետ իրագործման եւ համաձայնեցման փուլում են գտնվում նաեւ այլ առանցքային ծրագրեր` համատեղ ջրօգտագործումից եւ Հայաստանում նավթազտարանի կառուցումից մինչեւ Հայաստան-Իրան երկաթգծի հավակնոտ նախագիծը: Այդ ծրագրերի իրականացումը պահանջում է հետեւողականություն, փոխադարձ վստահություն, համատեղ լարված աշխատանք: Այս ջանքերը պետք է շարունակել:
Գյումրի-Ղարս երկաթգծի վերաշահագործումը տեխնիկական առումով հնարավոր է իրականացնել հաշված օրերի ընթացքում:
Ընդհանուր առմամբ, կարծում եմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մեջ կարելի է որոշակի փոփոխություններ արձանագրել, որի համար սահմանի երկու կողմերում անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք եւ հետեւողականություն: Դա լինելու է մեր երկու պետությունների քաղաքական հասունության փորձաքարը:
Ես Թուրքիայի Նախագահին հրավիրել եմ Հայաստան` համոզված լինելով, որ ուղղակի շփումները հարեւան պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձեւն է: Իհարկե, հրավերս ունի քաղաքական ակնկալիքների համատեքստ: Չմոռանալով անցյալը` մենք պետք է նայենք դեպի ապագա, ձեւավորենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ եւ սկսենք շփումներ առանց նախապայմանների: Երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ` ամենակնճռոտ հարցերը:
Ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ ներգրավումը` արտերկրում եւ միջազգային ատյաններում մեր գործընկերներին Գյումրի-Ղարս երկաթգծի ողջ կարեւորությունը բացատրելու գործում: Զինվեք քարտեզներով, վիճակագրական տվյալներով, փաստարկներով. մենք պետք է հասնենք նրան, որ բոլորը գիտակցեն, որ երկաթգծի այս մի քանի կիլոմետրերը սկզբունքորեն փոխում են տարածաշրջանի փոխգործակցության ողջ պատկերը: Մենք շատ համախոհներ ունենք այս հարցում, համագործակցե՛ք հասարակական հատվածի հետ, համոզված եմ` տարածաշրջանի բոլոր երկրների շատ ու շատ հասարակական կազմակերպություններ ու մտավորականներ այս գործի բնական դաշնակիցներ ու ակտիվիստներ են:
Երրորդը. Միջազգային հարաբերություններում աճում է լարվածությունը: Մի կողմից, կարծում եմ, կան օբյեկտիվ նախադրյալներ եւ կյանքը թելադրում է միաբեւեռ աշխարհակարգի վերանայում, մյուս կողմից պակասում է այն ճկունությունը, որն անհրաժեշտ է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում: Լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել սովորական սպառազինությունների վերահսկման համակարգում, նոր բաղադրիչներ են ի հայտ գալիս ռազմավարական սպառազինությունների տարածման եւ զսպման ոլորտներում:
Մենք պետք է խորացնենք մեր ներգրավվածությունը` տարածաշրջանային եւ միջազգային տարբեր ձեւաչափերում, պետք է ակտիվացնենք ջանքերը` մեր դիրքորոշումը, մոտեցումներն ավելի հասկանալի դարձնելու համար: Մեր գործընկերների հետ հարաբերություններում մենք պետք է շարունակենք հստակ ձեւակերպել մեր նպատակները եւ դրանցից բխող գործողությունները:
Մենք ակնկալում ենք համագործակցության ակտիվացում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, որում մենք մի քանի օրից ստանձնելու ենք նախագահությունը: Այդպիսի ակտիվացումը, պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների իրագործման մեխանիզմների հստակեցումը բխում է անդամ-երկրների շահերից, եւ Հայաստանն անելու է համապատասխան քայլեր այս ուղղությամբ: Կուզենայի առանձնացնել վերջերս Հայաստանում հաջողությամբ անցկացված «Ռուբեժ 2008» հրամանատարա-շտաբային զորավարժությունը: Խնդրում եմ հատկապես ուշադիր լինել ՀԱՊԿ շրջանակներում ստորագրվող փաստաթղթերի վավերացման եւ դրանց դրույթների իրագործման գործընթացում ավելորդ ձգձգումներից խուսափելու հարցում:
Մենք ամեն կերպ զարգացնելու եւ ընդլայնելու ենք Ռուսաստանի հետ երկկողմ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որ հիմնված է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Մենք պետք է լիարժեք օգտագործենք հարաբերությունների ողջ ներուժը:
Երեկ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ունեցած իմ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք այդ համագործակցությունը լրջորեն խթանող տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր:
Մենք մտադիր ենք ընդլայնել եւ ամրապնդել մեր բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Այս ուղղությամբ ունենք լուրջ անելիքներ: Հայ-ամերիկյան օրակարգում ընդգրկված են բազմաթիվ ծրագրեր, որոնց մեջ կուզենայի ուշադրություն հրավիրել Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հետ իրականացվող նախագծի վրա: Հաշվի առնելով ծրագրի հետ կապված որոշ ձգձգումները` ժամանակ խնայելու նպատակով Հայաստանի կառավարությունն իր սեփական միջոցներից գումարներ է հատկացրել` ընթացքը չդադարեցնելու նպատակով: Առաջիկայում սպասվում են քննարկումներ կորպորացիայի հոգաբարձուների խորհրդում: Հույս ունեմ, որ այնտեղ ճիշտ կգնահատվի Հայաստանի իշխանությունների արդեն իսկ կատարած աշխատանքը, եւ հնարավորություն կընձեռնվի շարունակել համատեղ հաստատած ծրագրերը:
Պետք է լիարժեք տիրապետենք ԵՄ հետ համագործակցության ոլորտում առկա բոլոր գործիքներին եւ արդյունավետ օգտագործենք դրանք: ԵՄ անդամ-պետությունների հետ մեր երկկողմ հարաբերություններում մենք պետք է հաշվի առնենք հարեւանության քաղաքականության մեր գործողությունների ծրագրի նպատակները եւ փորձենք դարձնել դրանք երկկողմ համագործակցության օրակարգի բաղկացուցիչ մաս: Ես անձնական հսկողության տակ եմ վերցրել հարեւանության քաղաքականության ծրագրի կատարումը եւ պնդելու եմ, որ գործողությունների ծրագիրը կատարվի նախատեսված ժամկետներից շուտ:
Խոսելով եվրոպական ուղղության մասին` մենք նկատի ունենք ոչ միայն եվրոպական կառույցները, այլեւ երկկողմ հարաբերությունները ինչպես այն երկրների հետ, որոնց հետ մենք ավանդական կապեր ենք ունեցել, այլեւ այնպիսի երկրները, որոնց հետ հարաբերությունները դեռեւս բավարար մակարդակի չեն: Ես այս առումով կուզենայի հատուկ շեշտել Արեւելյան Եվրոպայի երկրների հետ մեր հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաեւ այդ երկրներից ոմանց հետ մեր պատմամշակությանին կապերը: Մենք առաջիկայում քայլեր ենք ձեռնարկելու` Բալթյան երկրներում եւ Սկանդինավիայում դեսպանատներ բացելու ուղղությամբ, բայց ձեզանից էլ ակնկալվում է, որ դուք առաջ քաշեք այդ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու բովանդակային ռազմավարություն: Զուտ դեսպանատան առկայությունը բավարար չէ, որպեսզի մենք կարողանանք հաստատել մեզ համար անհրաժեշտ հարաբերությունների մակարդակ:
Մենք պետք է ընդարձակենք մեր միջազգային հարաբերությունների աշխարհագրությունն այլ ուղղություններով նույնպես: Չէ՞ որ, հենց բազմազանությունն է այն ճկունության հիմքը, որն այդքան անհրաժեշտ է դիվանագիտությանը: Մեզ համար կարեւոր են արեւելյան հսկաների` Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, ինչպես նաեւ Բրազիլիայի հետ հարաբերությունների ընդլայնումը: Վերջին երկու երկրներում 2009թ. առաջին կիսամյակում մենք բացելու ենք դեսպանատներ: Հատկապես նորովի պետք է գնահատենք Չինաստանի հետ մեր համագործակցության ծավալը: Վստահ եմ, որ մենք չենք օգտագործում այդ երկրի հետ արդյունավետ համագործակցության հնարավորությունների անգամ չնչին մասը, ընդ որում խոսքս ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ հումանիտար ոլորտին է վերաբերում: Կարծում եմ, որ այդ մայրաքաղաքներում ակտիվ աշխատանքը կարող է չափազանց օգտակար լինել մեր արտաքին քաղաքականության նպատակներին հասնելու առումով: Ես կարողացել եմ դրանում համոզվել շատ կարճ այցելության ընթացքում եւ կարծում եմ` մենք պետք է լրջագույն հետեւություններ անենք:
ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով մենք հետեւողականորեն իրականացնելու ենք Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները: Միջազգային չափանիշներին համապատասխանող փորձառու սպաներով համալրված խաղաղապահ միավոր ունենալը, որն իրականացվում է այդ ծրագրի շրջանակներում, մեծապես բխում է մեր երկրի անվտանգության քաղաքական դրույթներից: Առաջիկայում Հայաստանում կանցկացվեն նաեւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում զորավարժություններ:
Այս տարվա նոյեմբերից մենք ստանձնում ենք Սեւծովյան Տնտեսական համագործակցության կազամկերպության նախագահությունը, որի շրջանակներում մենք պատրաստվում ենք ակտիվացնել մեր մասնակցությունը:
Մյուս կարեւոր ուղղությունը ՄԱԿ-ն է, որի առաքելությունը մենք շատ ենք կարեւորում հատկապես գլոբալ հարցերում: Մենք պաշտպանում ենք միջազգային այդ կարեւոր կառույցի բարեփոխման անհրաժեշտությունը` նկատի առնելով, որ այն պետք է համապատասխանեցվի արդի պայմաններին եւ մարտահրավերներին: Մեզ համար կարեւոր է նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցությունն այնպիսի երկրների հետ, որոնց հետ մենք դեռեւս չենք հաստատել ակտիվ դիվանագիտական կապեր:
Այժմ մի քանի խոսք դիվանագիտական ծառայության եւ ընդհանրապես դիվանագետների գործունեության վերաբերյալ:
Ես անկեղծորեն ասում եմ, որ բավարարված չեմ մեր դիվանագիտական ծառայության ակտիվության աստիճանով: Նկատվում է սպասողական, ինքնուրույն նախաձեռնությամբ չգործելու, պատասխանատվություն չստանձնելու միտում: Այդպիսի մոտեցումը չի կարող հաջողություն բերել Հայաստանի Հանրապետությանը:
Ապրիլին կայացած մեր հանդիպման ժամանակ ես շեշտեցի հումանիտար համագործակցության, տեղեկատվական դաշտում ակտիվ աշխատանքի, Հայաստանի մշակութային ժառանգության արժանի ներկայացման խնդիրները: Դեռ որեւէ լուրջ առաջընթաց կամ այսպիսի առաջընթացի միտում չի նկատվում: Այսօր էլ այս հարցը մնում է արդիական:
Ընդհանրապես, ստիպված եմ հիշեցնել, որ Ձեր անմիջական պատասխանատվության ոլորտից է Հայաստանի պատշաճ ներկայացումը, մեր երկրի մասին համապարփակ տեղեկությունների տարածումը: Այսօր, երբ տեղեկատվական դաշտում պարտությունը կարող է ունենալ շատ լուրջ հետեւանքներ, ավելի լուրջ, քան շատերը կարող են ենթադրել, դուք պետք է լրջությամբ մոտենաք այս գործառույթին:
Հատկապես կարեւորում եմ աշխատանքը ԶԼՄ-ների հետ: Արդեն մենք բավական ժամանակ է, որ խոսում ենք Սփյուռքի մամուլի մասին, բայց, ցավոք սրտի, մինչեւ այժմ այդ մամուլը թողնված է առանց որեւէ օժանդակության: Հատկապես կարեւորում եմ աշխատանքն արտասահմանյան ԶԼՄ-ների հետ: Հանձնարարում եմ արտաքին գործերի նախարարությանը` եռամսյա ժամկետում կազմել եւ ներկայացնել հանրության, այդ թվում` միջազգային հանրության եւ արտասահմանյան ԶԼՄ-ների հետ աշխատանքի, հետեւողական եւ ամփոփ ծրագիր:
Ես մշտապես ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ` իրական արդյունք ապահովող ծրագրերի համար մենք միշտ կգտնենք ֆինանսական միջոցներ: Ուղղակի պետք է սկսել լայն մտածել, հավակնոտ ծրագրեր որդեգրել, եռանդ ցուցաբերել եւ հավատալ սեփական ուժերին: Սա ամենից կարեւորն է: Եթե մենք չհավատանք մեր հնարավորություններին, եթե մենք չհավատանք մեր ուժերին, մենք չենք կարող լուրջ խնդիրներ լուծել, իսկ մեր երկիրն այսօր առավել, քան երբեք կարիք ունի լուրջ խնդիրների լուծման:
Սփյուռքի հետ հարաբերություններում ակնկալում եմ, անշուշտ, ակտիվացում` հաշվի առնելով համապատասխան նախարարության ստեղծման փաստը: Ակնկալում եմ տեսնել ձեր սերտ համատեղ աշխատանքն այս նախարարության հետ:
Դեռեւս անցյալ տարի Ձեզ հետ հանդիպման ժամանակ ես խոսել եմ տնտեսական կապերի ակտիվացման ոլորտում ձեր անելիքների մասին: Եկել է ժամանակը, որ ներդրվի այդպիսի գործունեության օբյեկտիվ գնահատման համակարգ: Խնդրում եմ մինչեւ տարեվերջ էկոնոմիկայի նախարարության հետ միասին, վարչապետի գլխավորությամբ իրականացնել այս գործընթացը օբյեկտիվ գնահատման եւ կիրառել 2008թ. արդյունքների ամփոփման ժամանակ: Օդում խոսելը ամենահեշտ գործն է: Մենք պետք է գտնենք օբյեկտիվ չափանիշներ եւ առանց այդ օբյեկտիվ չափանիշների դժվար է գնահատել կոնկրետ մարդու աշխատանքն այս ոլորտում:
Այս առումով մեկ դիտարկում էլ ունեմ: Օրեր առաջ ես Ջերմուկում իմ ելույթի ժամանակ կոչով դիմեցի բոլոր հայորդիներին` միասին եւ համատեղ ուժերով լուծելու մեր բոլոր խնդիրները, մեր բոլորի հայրենիք` Հայաստանի վերելքի գործին լծվել: Փառք ու պատիվ մեր հայրենակիցներին` արձագանքները չուշացան, եւ խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումային նախաձեռնության մասին է: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ կոչի արձագանքներն այսօր ոչ միայն չեն ավարտվել, այլեւ շարունակվում են ընդլայնվել եւ ընդլայնվում է ոչ միայն արձագանքների աշխարհագրությունը, այլ նաեւ մարդկանց իրական ցանկությունը: Բայց ես ուզում եմ, որ այս գործընթացը ավելի կազմակերպված լինի, ես ուզում եմ, որ մեր դեսպանատները գործուն մասնակցություն ունենան այս ծրագրին:
Մենք ասել ենք, որ մեր ամենից կարեւոր ռեսուրսը մարդկային ռեսուրսն է, այդ թվում սփյուռքի մեր եղբայրների, եւ մենք պարտավոր ենք ուղղակի կատարել այն, ինչ խոստացել ենք: Մենք պարտավոր ենք սփյուռքի ներուժն օգտագործել շենացնելու մեր հայրենիքը, որն էլ իր հերթին երաշխիք կլինի հայապահպանության գործում:
Մենք լուրջ խնդիր ունենք նաեւ դիվանագիտական ծառայության համակարգը որակյալ մասնագետներով համալրելու հարցում: Չափազանց մտահոգիչ է, որ նախարարությունում կան բազմաթիվ թափուր հաստիքներ, իսկ անցկացվող մրցույթները բավարար արդյունքներ չեն ապահովոմ: Կարծում եմ, որ լուրջ անելիքներ ունենք դիվանագետների ուսուցման, ընտրության, մասնագիտական առաջխաղացման ոլորտում: Տարօրինակ է, որ այդքան հետաքրքիր եւ գրավիչ մասնագիտությունը որոշ առումով պահանջված չէ: Թերեւս, Հայաստանում դիվանագիտական դպրոցի հիմնումը կարող է բարելավել վիճակը եւ այս առումով այդ գաղափարը մենք պետք է ամեն կերպ պաշտպանենք:
Ինչպես նշել էի ապրիլին կայացած մեր հանդիպման ժամանակ, մենք քայլեր ենք ձեռնարկում դիվանագիտական ծառայության մի շարք հիմնախնդիրներ լուծելու ուղղությամբ: Դա նոր դեսպանատների բացումն է, ինչպես նաեւ եղած դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի ֆինանսավորման բարելավումը: Սակայն, չեմ կարծում, թե դա հիմնական խնդիրն է, եւ ընդունելի արդարացում է առկա բացերի համար: Վստահ եմ, որ հնարավոր է անել շատ ավելին, քան արվում է հիմա: Ի վերջո, արտաքին գործերի նախարարությունում հավաքված են լավ կրթությամբ, լայն աշխարհահայացքով, արտերկրում ապրած եւ մեր երկրի խնդիրներն օտարի աչքով տեսած մարդիկ: Ես այս դահլիճում տեսնում եմ մարդկանց, ովքեր մեր պետական կառույցների կայացման գործում եղել են ողջ ճանապարհին, ճանապարհի ամենասկզբին` անկախության առաջին օրվանից սկսած, իսկ սա պարտավորեցնող է: Պետք է ուղղակի հավաքենք մեր ուժերը: Նորից եմ կրկնում` պետք է հավատանք մեր հնարավորություններին, պետք է ջանք, պետք է եռանդ եւ վստահ եմ, որ կարողանալու ենք լուծել այն խնդիրները, որ դրված են մեր արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ: