Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
20
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքները
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
20
10, 2011
Սերժ Սարգսյանն ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահին և փոխնախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին և փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու Միջազգային եվրոպական շարժման՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվող համաժողովին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրամերձեցման քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:
20
10, 2011
Սերժ Սարգսյանն ընդունել է եվրոպական և ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող եվրոպական և ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների պատվիրակությանը: Այցը կազմակերպվել է «Գերմանական Մարշալ հիմնադրամի»` «Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի» և «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի համագործակցության արդյունքում: Հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին: Անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի...
20
10, 2011
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ դստեր ծննդյան առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից շնորհավորել և ջերմ բարեմաղթանքներ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին և նրա տիկնոջը՝ դստեր ծննդյան առթիվ:
19
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ տնօրենների խորհրդի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը: Նախագահը ՎԶԵԲ-ի պատվիրակության այցը Հայաստան գնահատել է իբրև մեր երկրի հետ համագործակցության զարգացմանն ուղղված քայլ և բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում: Նշելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը ձևավորվել է դեռևս Հայաստանի անկախացումից ի վեր, և տարեցտարի փոխգործակցության շրջանակներն ընդլայնվում են, Սերժ...
19
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսին: Ողջունելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները համարում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսության ապացույց: Հանրապետության ղեկավարի խոսքով, Հայաստանը մշտապես հաստատակամ է եղել ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և այդ հարաբերությունները դիտարկում է որպես մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների՝ տնտեսության զարգացման, ժողովրդավարության...
1
...
988
989
990
991
992
993
994
995
996
997
998
...
1250