• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 27
    09, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվատեմալայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվատեմալայի նորանշանակ դեսպանը   Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները չեն կարողացել ըստ արժանվույն օգտագործել փոխգործակցության առկա ներուժը և զարգացնել...
  • 26
    09, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում ծանոթացել է Սյունիքի հանքարդյունաբերական և էներգետիկ խոշոր արտադրական ընկերությունների կողքին իրենց զարգացման ծրագրերն իրագործող փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին, ներդրումային ծրագրերին և հեռանկարին: Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի արտադրություն:...
  • 25
    09, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի և Վայոց ձորի մարզեր Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի և Վայոց ձորի մարզեր   Հանրապետության Նախագահը Արարատի մարզում այցելել է Այնթափ համայնքի նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, ծանոթացել 144 երեխայի համար նախատեսված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին, կատարված շինարարական աշխատանքներին: Արարատի մարզի 8700 բնակչություն ունեցող ամենամեծ գյուղական համայնքը երբևիցե չի ունեցել մանկապարտեզ և տարիներ շարունակ Այնթափից երեխաները ստիպված հաճախել են Երևանի Նորագավիթի, ինչպես նաև Մասիս քաղաքի նախադպրոցական հաստատությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի...
  • 25
    09, 2013
    Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վստահություն հայտնել, որ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի այցը նոր լիցք կհաղորդի ամուր պատմամշակութային բարեկամական կապերի վրա հիմնված հայ-հունական երկկողմ հարաբերություններին: Ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից հետո հայ-հունական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել,...
  • 24
    09, 2013
    Նախագահն ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին Նախագահն ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող «Իրավական կարգավորման կատարելագործման արդի հիմնախնդիրները. ազգային և միջազգային իրավական ասպեկտները» միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Գիտագործնական այդ միջոցառմանը մասնակցում են «Իրավաբանների միջազգային միության» և «Գերմանիայի դաշնային գերագույն դատարանի դատավորների և դատախազների ընկերակցության»...
  • 24
    09, 2013
    Նախագահը մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը Նախագահը մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ ողջունել Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, այդ թվում՝ աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիք եկած հոգևոր առաջնորդներին, հույս հայտնել, որ ժողովը նույն...
1
...
957
958
959
960
961
962
963
964
965
966
967
...
1351
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: