Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
12
09, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը Յուրի Բաշմետին պարգևատրել է Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ականավոր ալտահար, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ, «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի և «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և մասնակցելու է նաև Արամ Խաչատրյան համերգասրահում իր 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Նախագահը բարձր է գնահատել Յուրի...
12
09, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել ակումբի 30-րդ հանդիպման կապակցությամբ, որն անց է կացվում ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում: «Ակումբի շարունակական և համակարգված աշխատանքը կարող է մեծ ներդրում ունենալ մեր երկրների ֆինանսական կայունության և տնտեսական զարգացման գործում: Այսպիսի հանդիպումները...
11
09, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին: Նախագահը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ իր կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու...
11
09, 2013
Նախագահ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Ավանդական ձևաչափով այդ հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը դեսպանների հետ խոսել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքի, մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին: Վերոնշյալ թեմաների շուրջ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի...
10
09, 2013
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լյուբոմիր Միշուրովիչը (նստավայրը` Պոդգորիցա): Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման տարիները կնշանավորվեն Հայաստանի և Չեռնոգորիայի միջև փոխգործակցության օրակարգի հետևողական խորացման ու ընդլայնման գործում ձեռքբերումների արձանագրմամբ: Հանդիպմանը զրուցակիցներն...
10
09, 2013
Նախագահը ներկա է գտնվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ներկա է գտնվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը: Տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաներ հիմնելու նախաձեռնության կարևորությունն ու անհրաժեշտությունը Հանրապետության Նախագահն ընդգծել էր դեռևս 2011 թվականին՝ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդի հետ հանդիպման ժամանակ: Համալսարանում այսօր...
1
...
959
960
961
962
963
964
965
966
967
968
969
...
1349