Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
26
06, 2015
Նախագահն ընդունել է Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր, ԱԺԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) խորհրդարանական խմբակցության նախագահ, ԱԺԿ փոխնախագահ Ռայնհոլդ Լոպատկային: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և Հայաստան նրա այցը կարևորել ինչպես հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցությունը նորովի խթանելու առումով: Հանրապետության Նախագահը պատվաբեր է համարել մեր երկրում հյուրընկալել Ավստրիայի խորհրդարանի...
26
06, 2015
Նախագահն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության աշխատանքը` Ռայներ Մորելի անմիջական ղեկավարությամբ, ով, Նախագահի գնահատմամբ, անցած երեք տարիներին բավականին ակտիվ աշխատել է և աչքի ընկել տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ, որոնք մեծապես նպաստել են Գերմանիայի մասին...
26
06, 2015
Նախագահն ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներ Թեա Ծուլուկիանիին և Գիորգի Մղեբրիշվիլիին: Նախագահը ողջունել է հյուրերին և նրանց մասնակցությամբ Երևանում կայացած հայ-վրացական իրավական համագործակցության առաջին ֆորումը: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տարբեր ուղղություններով համագործակցությունը տարեցտարի խորանում է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա լուրջ նախադրյալներ...
25
06, 2015
Բրյուսելում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Քննարկվել են Ռիգայի գագաթնաժողովից...
24
06, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 25-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես կգա ելույթով:
24
06, 2015
Նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար կատարված հոգեհանգստյան արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողությանը. «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Հանրապետության Նախագահը մասնակցել է մեծ բարերարի հիշատակին նվիրված նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այնուհետև Մայր տաճարում Նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված...
1
...
839
840
841
842
843
844
845
846
847
848
849
...
1351