Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
10
06, 2015
Նախագահն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղար Դր. Օլավ Թվեյթի գլխավորությամբ: Նախագահը պատվիրակության հետ միասին հյուրընկալել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այն անցկացվում է Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև...
10
06, 2015
Նախագահն ընդունել է ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակությանը մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը երկկողմ միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը, որոնք, նրա խոսքով, մեծապես խթանում են երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացումն ու տարբեր ոլորտներում...
10
06, 2015
Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
09
06, 2015
Նախագահն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային, ով Հայաստանում է գտնվում ՀՅԴ-ի կողմից հյուրընկալված Սոցիալիստական ինտերնացիոնալի ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով: Ժողովի օրակարգային հարցերի թվում են նաև տարածաշրջանում ժողովրդավարության և հակամարտությունների կարգավորման հարցերը: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ երևանյան ժողովը, որին մասնակցում է պարոն Այալան, հաջող ընթացք է ունեցել: Սերժ Սարգսյանը...
09
06, 2015
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոդզո Ալաբոն (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ, նշելով, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի հետ: Դեսպան Ալաբոն հանդիպման սկզբում նախ Գանայի Հանրապետության Նախագահի երախտագիտությունն է փոխանցել ՀՀ...
07
06, 2015
Նախագահը Կաննում մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տրված գալա ընթրիքին
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ի երեկոյան Կաննում մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տրված գալա ընթրիքին և հանդես է եկել ելույթով: Մինչ այդ ցուցադրվել է «Մենք հայեր ենք» խորագրով հոլովակը: «Մենք հայեր ենք» 5 րոպե տևողությամբ հոլովակում ներկայացվել են աշխարհասփյուռ մոտ 50 ճանաչված հայեր, ովքեր իրենց նվաճումներով հայտնի են ամբողջ աշխարհում: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն:...
1
...
849
850
851
852
853
854
855
856
857
858
859
...
1358