Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
26
09, 2017
Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը: Գոհունակությամբ փաստելով, որ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկկողմ օրակարգի առաջնայնություններից է հայ-ֆրանսիական...
26
09, 2017
Նախագահն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն ավանդական դարձած առողջապահական համաժողովի անցկացումը, որը, Նախագահի համոզմամբ, շատ լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների միջև փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի շուրջ մասնագիտական...
25
09, 2017
Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում, նշել է, որ հումանիտար համագործակցության հարցերը, այդ թվում՝ կրթության և գիտության ոլորտներում, կարևոր տեղ են զբաղեցնում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության օրակարգում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարարի այցը նոր ազդակ կհաղորդի այդ համագործակցությանը: «Ինչպես ամենուր, մենք ևս Հայաստանում մեծ կարևորություն ենք...
24
09, 2017
Նախագահը ներկա է գտնվել մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում կառուցված անապահով և հաշմանդամ երեխաների ուսումնական և վերականգնողական ժամանակակից կենտրոնի բացման արարողությանը: «Հայկ և Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»-ի նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացրել է «Երևան, իմ սեր» հիմնադրամը: Մանկական կենտրոնը կառուցվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) պատկանող մոտ 800քմ հողատարածքի վրա: Հիմնադրամի և...
23
09, 2017
Նախագահը ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին, որի ընթացքում ռուսական էստրադայի անվանի ներկայացուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայ արտիստների հետ միասին կատարել է 20-րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
23
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրին, ում ծննդյան օրվա առթիվ օրերս շնորհավորական ուղերձ էր հղել: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել ու գնահատանքի խոսքեր է հղել...
1
...
675
676
677
678
679
680
681
682
683
684
685
...
1349