Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
01
10, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը: Նախագահն այցելել է նաև Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:...
01
10, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ մասնակցելու Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը: Բավրայի անցակետի շահագործման հանձնմամբ ամբողջանում է Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագիրը: Այս անցակետը վերջին շրջանում շահագործման հանձնված երրորդ ժամանակակից կառույցն է՝ Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերից հետո: Բավրայի սահմանի անցման կետը կառուցվել է Եվրոպական միության և Եվրոպական...
29
09, 2017
Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին: Հանրապետության Նախագահը Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա հայրենանպաստ գործունեության համար Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան , որով նա Նախագահի կողմից պարգևատրվել է Անկախության տոնի առթիվ: Վան Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել հայրենիքի բարձր պարգևին իրեն...
29
09, 2017
Նախագահն ընդունել է Եգիպտոսի ներդրումների և միջազգային համագործակցության նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրին, ով Հայաստանում է գտնվում Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ հայ և եգիպտացի ժողովուրդների միջև պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է,...
29
09, 2017
Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի հերթական այցը Հայաստան վկայում է, որ Խորհրդարանական վեհաժողովը հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության...
29
09, 2017
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ այսօր զեկուցել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին...
1
...
677
678
679
680
681
682
683
684
685
686
687
...
1353