• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 22
    11, 2017
    Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:...
  • 21
    11, 2017
    Նախագահը Դիլիջանում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը Նախագահը Դիլիջանում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը: Վարժարանի բացման արարողությունը նվիրվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը: Վարժարանի զինվորական գծով փոխտնօրենի զեկույցն ընդունելուց և միջոցառման կապակցությամբ ելույթները լսելուց հետո, Նախագահը պաշտպանության...
  • 21
    11, 2017
    Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջան, որտեղ ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, գործարանի ղեկավարության ու հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությանը պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարանում կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին...
  • 21
    11, 2017
    Նախագահն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Նախագահն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: «Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային: Ես լիովին կիսում եմ այդ...
  • 21
    11, 2017
    Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված՝ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այլ պաշտոնատար անձանց և հյուրերի ուղեկցությամբ...
  • 18
    11, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ղեկավար, հայտնի սրտաբան, վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային, ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ բժշկական կենտրոնների հետ համագործակցություն զարգացնելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: Ողջունելով աշխարհահռչակ բժշկին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը բարձր է...
1
...
660
661
662
663
664
665
666
667
668
669
670
...
1351
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: