Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
06
11, 2017
Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին: Միության հոբելյանի կապակցությամբ Հանրապետության Նախագահը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի, ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել և կոչումներ շնորհել միության անդամ մի խումբ արվեստագետների:...
06
11, 2017
Նախագահն ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու նոյեմբերի 6-8 Երևանում անցկացվող Համահայկական գիտաժողովին, ինչպես նաև քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր: Յուրի Օգանեսյանը բացի համաշխարհային գիտության մեջ իր առանցքային դերից՝ նաև ՀՀ վարչապետի կողմից նշանակված ԱԱԳԼ...
04
11, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թաջ Մահալ
Հնդկաստան աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Ագրա քաղաք, որտեղ այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ: Հանրապետության Նախագահը գրառում է կատարել հռչակավոր ճարտարապետական այդ կառույցի պատվավոր հյուրերի մատյանում: «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ուրախ եմ, որ Հնդկաստան կատարած իմ այցելության շրջանակներում առիթ եղավ այցելելու նաև այս աշխարհահռչակ և միևնույն ժամանակ խորհրդավոր վայրը: Հիացած եմ ճերմակաթույր այս...
03
11, 2017
Նախագահը հանդիպում է ունեցել Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետություն աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է երեկոյան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին, որում անդրադարձել է հայ-հնդկական պատմամշակութային առնչություններին, երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում Հնդկաստանի հայ համայնքի մեծ դերին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, հայրենիքի ու համայն հայության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց...
03
11, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ: Շնորհակալություն հայտնելով հայկական պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար՝ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ Հնդկաստանի բարգավաճմանն ու հնդիկ ժողովրդի բարեկեցությանն ուղղված նրա պատասխանատու գործում: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել,...
03
11, 2017
Նախագահը հանդիպում է ունեցել Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Վենկայա Նայդուի հետ
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Վենկայա Նայդուի հետ: Շնորհակալություն հայտնելով բարեկամ Հնդկաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար` Նախագահը հայ-հնդկական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը: Ջերմությամբ հիշելով ընթացիկ տարվա գարնանը...
1
...
662
663
664
665
666
667
668
669
670
671
672
...
1349