• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 16
    01, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ, ներկայացվել են նախորդ տարվա ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել են ապագա ծրագրերի իրականացման հեռանկարները։ 
  • 15
    01, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին: Հայաստանի Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը: Նա ընդգծել է այդ միջոցառման ընթացքում հնչած ուղերձների և ներկայացված դատական համակարգի դերի առանձնահատուկ նշանակությունը մեր պետության համար։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ արդարադատությունն ու...
  • 13
    01, 2025
     Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանում: Հարկ է նշել, որ նախորդ տարին բավական արդյունավետ էր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխադարձ այցելությունների ինտենսիվության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: Մեզ...
  • 12
    01, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով: «Այսօր պատիվ ունեմ ձեզ ողջունելու Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Խոսքս ցանկանում եմ սկսել երկու հղումով, որոնցով մեկնարկում է ձեզանից յուրաքանչյուրի պարտականությունների կատարումը: Խոսքը վերաբերում է դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների երդման տեքստերին:...
  • 11
    01, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցությանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին: Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է կայուն տնտեսական զարգացման և այս ուղղությամբ բարեփոխումների իրականացման ընթացքում հետևողականության և իրատեսական քաղաքականության կյանքի կոչման կարևորությունը։ Խորհրդակցությանը մասնակցել են գործադիր, օրենսդիր անդամներն ու ինքնավար մարմինների ղեկավարները:...
  • 08
    01, 2025
     Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները: «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ մենք մեր առջև...
1
...
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
...
1342
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: