Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
24
11, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Նախագահը շնորհավորել է դեսպանին և հանձին նրա՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ իրենց համար պատմության կարևորագույն իրադարձության՝ գալիք Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերությունը և հաստատակամ է խորացնել այն մի շարք...
23
11, 2023
Հայաստանի և Իրաքի նախագահներն այցելել են Գյումրի
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդն այցելել են Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նախագահները շրջայց են կատարել տեխնոլոգիական կենտրոնում և ծանոթացել կենտրոնի աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին: Այնուհետև երկու երկրների նախագահները մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություններ» խորագրով միջոցառմանը, անմիջական մթնոլորտում պատասխանել Գյումրիի...
22
11, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայկական դրամի ներդրման 30-ամյակին նվիրված ընդունելությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում Կենտրոնական բանկի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Հայկական դրամի ներդրման 30-ամյակին: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ազգային արժույթի ստեղծման և ներդրման պատմության դրվագներին: Իր խոսքում նախագահը նաև շնորհակալական խոսքեր է հղել Կենտրոնական բանկի բոլոր ժամանակների ղեկավարներին ու աշխատակիցներին, ինչպես նաև հայկական դրամի ներդրման գործում իրենց ավանդն...
22
11, 2023
Ի պատիվ Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Սրտանց ողջունում եմ Ձեզ և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը Հայաստանի հյուրընկալ հողում: Ձեր այցն արտացոլում է մեր երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը,...
22
11, 2023
Նախագահներ Վահագն Խաչատուրյանն ու Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը նախագահական նստավայրում կայացած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ձերդ Գերազանցություն, Իրաքի Հանրապետության մեծարգո՛ նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդ, Հարգարժա՛ն հյուրեր, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեծ...
22
11, 2023
Նախագահի նստավայրում կայացել են հայ-իրաքյան բարձր մակարդակի հանդիպումներ
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանրապետության նախագահը ողջունելով Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, նշել է, որ այցելությունը պատմական է, քանի որ Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ է Իրաքի Հանրապետության նախագահը այցելում Հայաստան: Իր խոսքում նախագահ Վահագն...
1
...
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
...
1283