Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
11
05, 2017
Նախագահին առողջապահության նախարարը զեկուցել է նախարարության կառուցվածքային բարեփոխումների և ոլորտում իրականացվող ծրագրերի մասին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին։ Նախարար Ալթունյանը ի թիվս իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, ներկայացրել է առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված էլեկտրոնային...
10
05, 2017
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են Մարտակերտի Կաշենի լեռնահանքային համալիր
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիր, որտեղ հանքավայրը շահագործող «Բեյզ-մեթըլս» հանքարդյունաբերական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուները հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացրել են Կաշենի հանքավայրի շահագործման համար հանքի հանքահումքային հնարավորությունները, շահագործման հետ կապված խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:
09
05, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների, արցախահայության և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած հյուրերի հետ առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի...
08
05, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին:
08
05, 2017
Նախագահը Արցախում հանդիպում է ունեցել զորացրված և դեռևս ծառայության մեջ գտնվող զինծառայողների հետ
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Շուշիում հանդիպում է ունեցել 2017 թվականին զորացրված, ինչպես նաև ներկայումս ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ծառայության ընթացքում անձնվիրության ու խիզախության համար խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների և զորացրված սպաների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև լեգենդար զինվորականներ` գեներալ լեյտենանտ Նորատ...
08
05, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկին
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տրվել է Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Կրթական այս ծրագրին մասնակցում են Ստեփանակերտի մոտակա զորամասերի 200-ից ավելի ժամկետային զինծառայողներ: ՀՀ պաշտպանության նախարարության և...
1
...
616
617
618
619
620
621
622
623
624
625
626
...
1264