• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 09
    04, 2018
    ՀՀ նորընտիր նախագահը մինչ պաշտոնի ստանձնումը տիկնոջ հետ հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում ՀՀ նորընտիր նախագահը մինչ պաշտոնի ստանձնումը տիկնոջ հետ հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ տիկնոջ հետ այսօր առավոտյան հյուրընկալվել է Հանրապետության Նախագահի նստավայրում: Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը, ևս մեկ անգամ...
  • 09
    04, 2018
    ՀՀ նախագահի նստավայրից պետական և հոգևոր խորհրդանիշները տեղափոխվել են ՀՀ նախագահի երդմնակալության արարողության վայր ՀՀ նախագահի նստավայրից պետական և հոգևոր խորհրդանիշները տեղափոխվել են ՀՀ նախագահի երդմնակալության արարողության վայր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդմամբ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողության համար Ազգային ժողովն ապրիլի 9-ին հատուկ նիստ է հրավիրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն, մինչ երդմնակալությունը հանդիսավոր կերպով պատվո պահակախմբի ուղեկցությամբ դահլիճ են բերվում պետական և...
  • 07
    04, 2018
    Հանրապետության Նախագահը ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին
Հանրապետության Նախագահը ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետը Հանրապետության Նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են: Նախագահ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև երկրի տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերին ու թիրախներին, որոնք պարբերաբար քննարկվել են Հանրապետության Նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ և որոնց...
  • 07
    04, 2018
    Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի դեսպանի հետ Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի դեսպանի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ ընդգծելով, որ դեսպան Վոլինկինի գլխավորությամբ դեսպանության ակտիվ գործունեությունը մի մասն է այն ծավալուն աշխատանքի, որ իրականացվում է...
  • 07
    04, 2018
    Նախագահը ծանոթացել է երիտասարդ մասնագետների համար բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին և մասնակցել նոր շենքի բացմանը Նախագահը ծանոթացել է երիտասարդ մասնագետների համար բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին և մասնակցել նոր շենքի բացմանը Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան բնակելի շենքային համալիրի հիմնարկեքին:...
  • 06
    04, 2018
    Նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ Նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Հանդիպման սկզբում Պատգամավորների պալատի նախագահը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է Իտալիա և Վատիկան նրա այցի ընթացքով: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է բավականին ջերմ մթնոլորտում կայացած այցի հագեցած օրակարգը և արդյունքները` հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտո Ֆիկոյին` Պատգամավորների պալատի նախագահի բարձր պաշտոնում...
1
...
623
624
625
626
627
628
629
630
631
632
633
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: