Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
06, 2017
Նախագաhին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Յուդդի Կրիսնանդին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Կրիսնանդին (նստավայրը՝ Կիև): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում և պատրաստակամ է խորացնել միջպետական հարաբերությունները, ինչին կարող են զգալիորեն նպաստել...
22
06, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և...
21
06, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:
21
06, 2017
Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրապետության Նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները: Անդրադարձ է եղել հատկապես քաղաքացիական ծառայությանն առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակին: Աշխատանքային խմբի ղեկավար փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար...
21
06, 2017
Նախագահը շնորհավորել է Միացյալ Թագավորության ազգային տոնի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: «Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմոլորտ համագործակցության...
20
06, 2017
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում այսօր անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցության օրակարգին: Երկկողմ ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առավել խորացման, հայ-ռուսական բազմոլորտ համագործակցությունը նոր ծրագրերով հարստացնելու ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև...
1
...
605
606
607
608
609
610
611
612
613
614
615
...
1264