Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
18
11, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ղեկավար, հայտնի սրտաբան, վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային, ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ բժշկական կենտրոնների հետ համագործակցություն զարգացնելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: Ողջունելով աշխարհահռչակ բժշկին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը բարձր է...
17
11, 2017
Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային: Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով հայ և բրազիլացի ժողովուրդների պատմական բարեկամության և մշակութային ու բազմաթիվ այլ ընդհանրությունների ամուր հենքի վրա խարսխված միջպետական հարաբերությունները՝ Նախագահն այդ բարեկամության ամրապնդման գործում մեծապես կարևորել է Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի անձնական ներդրումը: Հանրապետության Նախագահը ջերմությամբ է հիշել 2016թ....
17
11, 2017
Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վերահաստատել հայ-նիդերլանդական բարեկամությունն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով առավելագույնս ամրապնդելու Հայաստանի շահագրգռվածությունը: Նախագահը մեծապես կարևորել է նաև համագործակցությունը միջազգային կառույցներում: Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել երկու...
16
11, 2017
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակի հանձնման արարողությունը
Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի, Հանրապետության Նախագահի անունից տրվել է ընդունելություն: Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը միջոցառման սկզբում ներկայացրել է ՀՀ Նախագահի...
16
11, 2017
Նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակակրին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին: Ողջունելով անվանի գիտնականին մեր երկրում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական հիացմունքն ու երախտագիտությունն այն...
15
11, 2017
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնակցել են «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողությանը
Մոսկվայում Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը մեկնարկել է հայազգի մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Սարյանի մոտ երեք տասնյակ բացառիկ աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի,...
1
...
582
583
584
585
586
587
588
589
590
591
592
...
1272