Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
17
10, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ մասնավորապես կարևորել գիտակրթական, հումանիտար ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը:
17
10, 2018
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի , վարչական դատարանի դատավորներ Ռուզաննա Ազրոյանի և Դանիել Դանիելյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին եւ հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:
15
10, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ
Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպումից հետո Հայաստանի եւ Արցախի նախագահները տիկնանց հետ զբոսնել են Ստեփանակերտում, այնուհետև այցելել են Շուշի, եղել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում և Շուշիի կերպարվեստի թանգարանում:
15
10, 2018
Նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին
Նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում: Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։ Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը:
13
10, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Դեսպան Միլսն ասել է, որ ընդմիշտ կմնա Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ...
13
10, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։
1
...
580
581
582
583
584
585
586
587
588
589
590
...
1352