• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 07
    11, 2018
    Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավորի երդման արարողություն Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավորի երդման արարողություն Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթել իր պատասխանատու աշխատանքում:  
  • 06
    11, 2018
    Նախագահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը հրավիրել է դիտարկել դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակներով դիմել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին (պատճենը՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեվին՝ հրավիրելով համապատասխանաբար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաս­տատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը դիտարկել Հայաստանի Հանրա­պետությունում 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը: 
  • 06
    11, 2018
    Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանն  իր հավատարմագրերն է հանձնել նախագահին Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը (նստավայրը՝ Թբիլիսի): Դեսպան Թիդեստրոմն ընդգծել է երկու երկրների ու ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները և կարևորել շվեդահայ համայնքի դերն այդ գործում: Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի ողջույնները: Նախագահ Սարգսյանը դեսպան Թիդեստրոմին...
  • 05
    11, 2018
    Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզական Հանրապետության դեսպանը Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզական Հանրապետության դեսպանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլոտ Օթունբաևը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման գործում։ Նախագահը նշել է, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացումը բխում են երկու բարեկամ ժողովուրդների շահերից:...
  • 01
    11, 2018
    Կոչ եմ անում բոլորին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների միլիտարիզացիան. նախագահ Արմեն Սարգսյան Կոչ եմ անում բոլորին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների միլիտարիզացիան. նախագահ Արմեն Սարգսյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։ Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը՝ նշելով, որ ցանկանում է իր դիտարկումներով կիսվել պարզապես որպես...
  • 01
    11, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է  Ջեյմս Ջոնսի հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ջեյմս Ջոնսի հետ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով Մինսկում մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը, այսօր հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ։ 
1
...
571
572
573
574
575
576
577
578
579
580
581
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: