Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
06
12, 2018
Լավատես եմ հայ-իտալական հարաբերությունների ապագայի նկատմամբ. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան: Նրանք Հայաստանում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում դիտարկելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նշելով, որ Հայաստանն այսօր գտնվում է առանցքային փոփոխությունների շրջափուլում՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջընթացը ժողովրդավարության...
06
12, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար: «Մեր բովանդակալից երկխոսությունը շարունակելու նպատակով սիրով հրավիրում եմ Ձեզ 2019 թվականին պաշտոնական այցով Հայաստան» ,- ասված է հանրապետության նախագահի նամակում:
06
12, 2018
Նախագահն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
05
12, 2018
Նախագահ Սարգսյանն այցելել է «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն: Ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ: Նախագահ Սարգսյանը շրջել է ընկերության ջերմոցներում, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին և արտադրանքին, զրուցել աշխատակիցների...
05
12, 2018
Նախագահ Սարգսյանի և Գերմանական Կարմիր խաչի նվիրատվությունների կտրոնները հանձնվել են Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնին
Օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան: Գերմանական Կարմիր խաչի նախագահը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին էր հանձնել Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը: Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ նախագահ Սարգսյանն ասել էր, որ Գյումրիի «Բեռլին»...
05
12, 2018
Անհրաժեշտ է նորից բացահայտել մեր հայրենիքը. Արմեն Սարգսյան
«Ինչպես որ այսօր, այսուհետ ևս գալու եմ ու գնալու եմ մի օր թատրոն, մի օր թանգարան, օրինակ ծառայեմ մեր հայրենակիցներին» ,- այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը և շեշտել. «Մարդկանց հրավիրեք Գյումրի» ։ Հանրապետության նախագահը, ով աշխատանքային այցով գտնվում է Շիրակի մարզում, զբոսնել է Գյումրիի փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ, ողջունել նրանց: Նախագահին ջերմությամբ են ընդունել «Արեգակ» ներառական...
1
...
564
565
566
567
568
569
570
571
572
573
574
...
1352