Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
16
03, 2018
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արդիանա Հոբդարին (նստավայրը՝ Աթենք): Շնորհավորելով դեսպան Հոբդարիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել նրան մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ ակտիվություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նախագահը դեռևս բավարար չի համարել...
15
03, 2018
Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիականացման գործընթացը
Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչապետի, կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի և շահագրգիռ գերատեսչությունների...
15
03, 2018
Նախագահին մշակույթի նախարարը զեկուցել է 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների և 2018թ. առաջնահերթ ծրագրերի մասին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Նախարարը ներկայացրել է մի շարք ուղղություններով` մշակույթի բնագավառում օրենսդրության կատարելագործման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, կինեմատոգրաֆիայի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների...
14
03, 2018
Նախագահին Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը զեկուցել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտում 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների, նորամուծությունների շնորհիվ առանձին ուղղություններով աշխատանքների բարելավման, ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, կատարողական վարույթներով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնված գումարների, քաղաքացիներից ստացվող...
14
03, 2018
Նախագահը ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումից և միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումից մի քանի շաբաթ անց կրկին...
13
03, 2018
Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանն ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները` նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը, ուստի և, ըստ Նախագահի, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ և ներկայացվի հասարակությանը: Խորհրդակցությանը, հիմնադրամի խորհրդի...
1
...
545
546
547
548
549
550
551
552
553
554
555
...
1264