Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
03
05, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ մի շարք երկրների դեսպանների
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Շահագրգիռ քննարկում է ծավալվել երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
02
05, 2018
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Տիկին Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝...
02
05, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական համագործակցության օրակարգային հարցերին:
02
05, 2018
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
Մայիսի 2-ի օրվա ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը և խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակներում:
02
05, 2018
Նախագահը խորհրդակցություններ է սկսել ԱԺ-ում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ
Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօրվանից խորհրդակցություններ է սկսել Ազգային ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:
02
05, 2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ, Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին: Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին:
1
...
531
532
533
534
535
536
537
538
539
540
541
...
1264