Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
04
05, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:
04
05, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է արաբական երկրների դեսպանների
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին: Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին՝ հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել դիվանագետներին՝ իրենց երկրներում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, որը նրանց հնարավորություն է տվել...
03
05, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և կարևորել խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ Սահմանադրության և օրինականության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության...
03
05, 2018
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում:
03
05, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին: Նախագահ Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը:
03
05, 2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, Հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երեկվա ընթացքում տարբեր մակարդակներով հագեցած քննարկումներից հետո ներգրավված քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, որով տրամաբանական ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները: Այս կապակցությամբ ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստանի, Ելք դաշինքի և ՀՅԴ պատասխանատու կեցվածքը, որը...
1
...
530
531
532
533
534
535
536
537
538
539
540
...
1264