Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
31
08, 2018
Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նգո Դուկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ Վիետնամի հետ ձեւավորված են բարեկամական, գործընկերային հարաբերություններ՝ նախագահ Սարգսյանը...
29
08, 2018
Գիտելիքի ու դպրության օրը Հանրապետության նախագահի նստավայրի դռները բաց կլինեն երեխաների համար
Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ից մինչև 18.00-ը Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: Նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին: Մինչ այդ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, անապահով ընտանիքների երեխաները:
28
08, 2018
Հանդիպել են Արմեն Սարգսյանը եւ Արա Բաբլոյանը
Սույն թվական օգոստոսի 28-ին կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնության առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով: Խորհրդարանի ղեկավարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական...
27
08, 2018
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը մի շարք լրատվամիջոցների հարցադրումներին
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների ուղղած հարցադրումներին, որոնք վերաբերում են Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հանրապետության նախագահի գնահատականին. «Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Պետության համար կենսական համարելով իշխանության բոլոր ճյուղերի՝ Սահմանադրության և դրանում ամրագրված նրանց լիազորությունների սահմաններում...
27
08, 2018
Նախագահն ընդունել է լիբանանյան պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է լիբանանյան պատվիրակությանը, որի կազմում էին գործարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքապետեր: Այցը կազմակերպվել է Բիզնես Արմենիայի եւ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ՝ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի ներկայացման, փոխգործակցության հնարավորությունների քննարկման նպատակով: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ...
24
08, 2018
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման և խորը վստահության վրա. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները: Ողջունելով կանցլեր Անգելա Մերկելին ու գերմանական պատվիրակությանը ՝ նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս պատմական այցը նոր հորիզոններ կբացի հայ-գերմանական հարաբերությունների զարգացման համար: Սա կանցլեր Մերկելի առաջին պաշտոնական...
1
...
512
513
514
515
516
517
518
519
520
521
522
...
1272