Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
16
07, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Պետրոս Թերզյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին, որի վրա ժամանակավորապես դրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հիմնադրամի ընթացիկ կազմակերպական հարցերի եւ հետագա գործունեության շուրջ՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կլուծվեն ծագած խնդիրները եւ կշարունակվեն Հայաստանում եւ Արցախում հիմնադրամի...
16
07, 2018
Նախագահը հետեւել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին
Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետեւել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին:
15
07, 2018
Նախագահ Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի հետ
Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի հետ, ով նաեւ նախագահ Սարգսյանի վաղեմի բարեկամն է։ Քննարկվել են Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները։ Հայտնի գործարարն ասել է, որ Reliance Industries Limited ընկերությունը հետաքրքրված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում...
15
07, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
Մոսկվայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը եւ Կատարի էմիրը քննարկել են մեր երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։ Նշվել է, որ Կատարի համար առանձնահատուկ հետաքրքրություն...
15
07, 2018
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին
Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին:
13
07, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին: Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:
1
...
510
511
512
513
514
515
516
517
518
519
520
...
1264