• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 07
    06, 2019
    Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջեյմս Ջոնսին Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջեյմս Ջոնսին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Դիլիջանում մեկնարկելիք գագաթնաժողովի աշխատանքներին: Գեներալ Ջոնսը ողջունել է նման հեղինակավոր միջոցառման անցկացումը...
  • 06
    06, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացմանը Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացմանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին: Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ուղղված է շնորհալի երաժիշտների բացահայտմանը: Մրցույթն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Գալա համերգին մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ...
  • 06
    06, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին Շարունակելով քաղաքական տարբեր ուժերի, քաղաքականապես ակտիվ գործիչների ու անհատների հետ հանդիպումների շարքը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ: Ընդգծելով բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ, որպես երկրի նախագահ, իր խնդիրն է լսել բոլորին՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից ու...
  • 06
    06, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է Միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համահայկական օրակարգին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել առաջիկայում Դիլիջանում անցկացվելիք...
  • 06
    06, 2019
    Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպանը Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաուզ Էլ Աշաբին (նստավայրը՝ ք․Կիև): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ Ֆաուզ Էլ Աշաբին երկար տարիների իր փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման գործին: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ու Մարոկկոն, որպես...
  • 05
    06, 2019
    Նախագահը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի 30-ամյակին նվիրված երեկոյին Նախագահը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի 30-ամյակին նվիրված երեկոյին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի 30-ամյակին նվիրված երեկոյին, որը կազմակերպվել է «Մեդիամաքս» մեդիա ընկերության և DoSomething կազմակերպության (Ավստրալիա) կողմից:  
1
...
501
502
503
504
505
506
507
508
509
510
511
...
1340
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: