• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 25
    09, 2019
    Հայաստանի ու Իտալիայի նախագահները պատրաստակամ են առավել մեծ ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերջիո Մատարելլայի հետ Հայաստանի ու Իտալիայի նախագահները պատրաստակամ են առավել մեծ ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերջիո Մատարելլայի հետ Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է այցի ընթացքում իտալական տարբեր ընկերությունների հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ նպատակ ունի աջակցել նրանց՝ այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային փոխշահավետ համագործակցության հնարավորություններին, իսկ որոշների հետ արդեն իսկ ձեռքբերված...
  • 25
    09, 2019
    Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը․ նախագահ Սարգսյանը Հռոմում հանդիպել է հանրահայտ Elettronica Group ընկերության ղեկավարի հետ Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը․ նախագահ Սարգսյանը Հռոմում հանդիպել է հանրահայտ Elettronica Group ընկերության ղեկավարի հետ Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գրասենյակ և հանդիպել գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկրներից է, և Հայաստանի հետ սերտ համագործակցությունը մեծամասամբ լինելու է մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտում։ «Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում...
  • 25
    09, 2019
    Նախագահը իտալական հայտնի շինարարական ընկերությանն առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը Նախագահը իտալական հայտնի շինարարական ընկերությանն առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիո դե Էկկերի հետ։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 1831 թվականին, գործունեություն է ծավալում չորս հիմնական ուղղություններով՝ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, սարքավորումների արտադրություն և մասնագիտական ինժեներական լուծումներ: Այն ոլորտի առաջատարներից է աշխարհում և ներկայություն ունի տարբեր երկրներում, այդ թվում...
  • 24
    09, 2019
    Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է․ նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Cybertech Europe 2019 միջազգային համաժողովում Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է․ նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Cybertech Europe 2019 միջազգային համաժողովում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։ Մինչ համաժողովի բացումը, նախագահ Սարգսյանը դիտել է Cybertech Europe 2019-ի ցուցադրությունները, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատարների վերջին տեխնոլոգիական նորարարությունները, համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերները ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։ Cybertech-ը...
  • 24
    09, 2019
    Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ
գիտահետազոտական և կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ. նախագահը հանդիպել է իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» ընկերության գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ. նախագահը հանդիպել է իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» ընկերության գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: «Լեոնարդո» ընկերությունը Հռոմում այսօր բացված կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech միջազգային համաժողովի գործընկերն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Լեոնարդոն» Հայաստանի հետ...
  • 23
    09, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն: Հռոմում նախագահ Սարգսյանը կմասնակցի կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին: Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է: Cybertech-ի համաժողովներն ու ցուցադրությունները լավագույն վայրն են ոլորտով հետաքրքրվողների համար՝ ծանոթանալու վերջին տեխնոլոգիական նորարարություններին, տեղեկանալու...
1
...
462
463
464
465
466
467
468
469
470
471
472
...
1332
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: